Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը
04.10.2016 | 15:36

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը:

Համաձայն հրամանի` 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված սովորողների վերաբերյալ փաստացի տվյալները` ըստ մասնագիտությունների, մինչև ս/թ նոյեմբերի 30-ը պետք է ներկայացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ